24.08.2019 22:56

Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ն ու «Վալյադոլիդ»-ը մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Լա լիգա. Մադրիդի «Ռեալ»-ն ու «Վալյադոլիդ»-ը մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Լա լիգայի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը քննություն վերցրեց «Վալյադոլիդ»-ից:

«Սանտիագո Բերնաբեու»-ում ծանր հանդիպում ստացվեց: Չնայած գործադրած բազմաթիվ ջանքերին՝ «սերուցքայիններ»-ը երկար ժամանակ չէին կարողանում բացել խաղի հաշիվը: 

Գոլը եկավ 82-րդ րոպեին: Ռաֆայել Վարանի փոխանցումից հետո Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում իր երկրորդ գնդակը խփեց Կարիմ Բենզեման: Սակայն մադրիդցների ուրախությունը երկար չտևեց. 88-րդ րոպեին պատասխան գոլը հեղինակեց Սերխի Գվարդիոլան:

Այս հանդիպումից հետո 4 միավորով 2-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսկաը գլխավորում է «Սևիլիա»-ն, որի ակտիվում կա 6 միավոր:

«Ռեալ» - «Վալյադոլիդ»՝ 1:1