25.08.2019 11:00

Mundo Deportivo. Սուարեսը բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Mundo Deportivo. Սուարեսը բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումները

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարող օգնել իր երկրի հավաքականին սեպտեմբերյան խաղերի ժամանակ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ուրուգվայցին բաց կթողնի ԱՄՆ-ի ու Կոստա-Ռիկայի ընտրանիների դեմ հանդիպումները:

Հիշեցնենք, որ փորձառու ռմբարկուն վնասվածքի պատճառով պետք է 2-3 շաբաթ բաց թողներ:

Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան կատալոնական ակումբի հետ միացյալ որոշում է կայացրել չհրավիրել Սուարեսին՝ վնասվածքը խորացնելու վտանգից ելնելով: