25.08.2019 11:35

Գվարդիոլան իր թիվ մեկ նախասիրության մասին

Գվարդիոլան  իր թիվ մեկ նախասիրության մասին

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր նախասիրությունների մասին:

«Կարող եմ վստահաբար ասել, որ իմ թիվ մեկ նախասիրությունը գոլֆն է: Շատ եմ սիրում հետևել բարձրակարգ խաղացողներին: Ամռանը հաճախ ինքս եմ խաղում: 

Երբ մարզչական կարիերաս ավարտեմ, ավելի շատ ժամանակ կարող եմ հատկացնել: Հաճույք եմ ստանում նաև ֆիլմեր դիտելուց: Նախընտրում եմ ռոմանտիկ ժանրն ու կատակերգությունը»,- իսպանացու խոսքերը փոխանցում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 48-ամյա մարզիչը «քաղաքայիններ»-ի ղեկին է 2016 թվականից: