25.08.2019 12:00

Ռեյնան պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»

Ռեյնան պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»

Իտալական «Միլան»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան ցանկություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Sky Italia-ն:

«Ռեալ»-ում Ռեյնային դիտարկում են որպես թիմի դարպասապահ Կեյլոր Նավասին փոխարինող, ով ցանկություն է հայտնել լքել «Արքայական ակումբ»-ի շարքերը:

«Ռեալ»-ը պատրաստ է Ռեյնային վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:

Պեպե Ռեյնան նախորդ մրցաշրջանում «Միլան»-ի կազմում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 15 գնդակ: