25.08.2019 12:30

Պոչետինո. Էրիկսենը մեզ փաստի առաջ է կանգնեցրել

 Պոչետինո. Էրիկսենը մեզ փաստի առաջ է կանգնեցրել

Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի մասին:

«Էրիկսենը մեզ փաստի առաջ է կանգնեցրել: Ստեղծված իրավիճակը շատ բարդ է, և չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Պետք է կայացնենք այնպիսի որոշում, որը օգտակար կլինի թե Էրիկսենի, թե ակումբի համար»,- ասել է Պոչետինոն:

Հիշեցնենք, որ Էրիկսենը «Տոտենհեմ»-ի ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը:

Դանիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը: