25.08.2019 13:00

Ինձ դուր է գալիս VAR-ը. Գվարդիոլա

Ինձ դուր է գալիս VAR-ը. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ տեսակրկնությունների համակարգի ներմուծումը մեծ օգուտ է բերել ֆուտբոլին:

«Ինձ դուր է գալիս VAR-ը: Այս համակարգն ապահովում է արդարացի արդյունք: Միշտ էլ աջակցել եմ նմանատիպ նորամուծություննրին, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջնականապես հարմարվենք դրան»,- իսպանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Goal-ը:

Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ VAR-ը կատարելագործելու տեղեր ունի: