26.08.2019 09:00

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Բետիս»-ին, Գրիզմանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն  ջախջախեց «Բետիս»-ին, Գրիզմանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ

Իսպանիայի աառաջնության 2-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց «Բետիս»-ին: 

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի նորեկ Նաբիլ Ֆեկիրը: 

Սակայն դա «Բետիս»-ի միակ գոլն էր ջախջախումից առաջ: Հետագայում կատալոնական ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանը իր հաշվին դուբլ գրանցեց: Դրանք ֆրանսիացի ֆուտբոլիստի առաջին գոլերն էին «կապտանռնագույններ»-ի կազմում: 

Տանտերերի 3-րդ գոլը խփեց Կարլես Պերեսը: Ապա «կապտանռնագույններ»-ի 4-րդ գոլը խփեց Ժորդի Ալբան: «Բարսա»-ի վերջին գնդակը Գրիզմանի փոխանցումից հետո խփեց փոխարինման դուրս եկած Արտուրո Վիդալը: «Բետիս»-ը 79-րդ րոպեին միայն կարոացավ կրճատել հաշիվը՝ այն դարձնելով 2:5: 

Այս խաղից հետո Էրնեստո Վալվերդեի թիմը վաստակեց առաջին միավորները մրցաշարում և զբաղեցնում է մրցաշարային այղուսակի 9-րդ հորիզոնականը: «Բետիս»-ը վաստակած միավոր չունի և եզրափակում է աղյուսակը: 

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:2

0:1 Ֆեկիր (15'), 1:1 Գրիզման (41՛), 2:1 Գրիզման (50'), 3:1 Գրիզման (56'), 4:1 Ալբա (60'), 5:1 Վիդալ (77'), 5:2 Լորեն (79')