26.08.2019 09:30

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը կրեց երկրորդ պարտությունը

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը կրեց երկրորդ պարտությունը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում երկրորդ պարտությունը կրեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը 8-րդ տուրում սեւերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ 54-րդ քայլում Արոնյանը ստիպված էր ընդունել պարտությունը եւ 3 միավորով վերջին տեղում է։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրում Արոնյանը սեւերով պարտվել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, մյուս պարտիաներն ավարտել է ոչ ոքի։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։

Օգոստոսի 26-ին Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։