26.08.2019 10:30

Կոնտեն կրկին դատի է տալու «Չելսիին»

Կոնտեն կրկին դատի է տալու «Չելսիին»

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով ներկայումս մարզում է «Ինտերը», ցանկանում է, որ «Չելսին» հրապարակավ ընդունի այն փաստը, որ իրեն ժամանակին ապօրինի է  պաշտոնանկ արել:

Անտոնիո Կոնտեին 17/18 մրցաշրջանում աշխատանքից հեռացրեցին. «Չելսին» այլևս չէր ուզում նրան տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում: Մասնագետն իր պաշտոնանկությունը համարեց անօրինական, ուստի  դատական հայց ներկայացրեց լոնդոնյան ակումբի դեմ: Ապրիլին նրա հայցը բավարավեց. «Արիստոկրատները»  9 միլիոն ֆունտ  վճարեցին Կոնտեին պայմանագրի պահանջները խախտելու համար: Եվ չնայած «Չելսին» հրապարակավ չի ճանաչել իր մեղավորությունը, այնուամենայնիվ, փոխհատուցումը վճարվել է մինչև վերջին կոպեկը:

Կոնտեն կրկին մտադիր է դատի տալ «Չելսիին»: Մանրամասները դեռ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ դատավարությունը կապված է խտրականության և զրպարտության հետ: Նման մեծ փոխհատուցումներ ստանալու հնարավորություն, իհարկե,  չկա` առավելագույնը  60,000 ֆունտ, բայց Կոնտեն ցանկանում է, որ «Չելսին» իրեն մեղավոր ճանաչի և հրապարակավ ներողություն խնդրի, քանի որ ակումբը փչացրել է իր հեղինակությունը: