26.08.2019 11:06

Թիերի Անրի. Ես ուզում եմ գլխավոր մարզիչ լինել, այլ ոչ թե օգնական

Թիերի Անրի. Ես ուզում եմ գլխավոր մարզիչ լինել, այլ ոչ թե օգնական

Ֆրանսիացի մարզիչ Թիերի Անրին, ով 2018/19 մրցաշրջանում «Մոնակոյում» ընդամենը երեք ամիս աշխատելուց հետո պաշտոնանկ արվեց, հայտարարել է, որ մտադիր է կրկին գլխավոր մարզիչ աշխատել և հաջողությունների հասնել։

-Աշխատանքից հեռացված մարզիչները ստիպված են սպասել նոր առաջարկությունների, և դա շատ ծանր է։ Դա նյարդայնացնում է, քանի որ չկա հաջորդ խաղը, որպեսզի ապացուցես քո պրոֆեսիոնալիզմը։

Ես ուզում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի, որովհետև սիրում եմ այս խաղը։ Դա իմ կյանքն է, իմ կիրքը։ Ես դեռևս հավատում եմ, որ կարող եմ հաջողակ մարզիչ լինել։

«Մոնակոյից» հեռանալուց հետո չորս ամիս իմ հեռախոսը չէր զանգում, իսկ հետո անսպասելի հինգ զանգ եղավ։ Ոմանք ինձ առաջարկում էին գլխավոր մարզչի օգնական աշխատել։ Շատ հետաքրքիր առաջարկություններ էին, բայց չեմ կարող հեռանալ իմ շտաբից։ Ես գլխավոր մարզչի օգնական չեմ լինի, քանի որ ուզում եմ գլխավոր մարզիչ լինել,- Անրիին է մեջբերում The Telegraph-ը։