26.08.2019 11:30

Նիկոլյա Պեպե. Մեր նպատակը հաղթանակն է Եվրալիգայում

Նիկոլյա Պեպե. Մեր նպատակը հաղթանակն է Եվրալիգայում

«Արսենալի» նորեկը մտադիր է Անգլիայում իր առաջին մրցաշրջանում նվաճել պատվավոր միջազգային մրցանակը։ Նիկոլյա Պեպեն պատմել է Զինագործների կազմում խաղալու իր մոտիվացիայի մասին։

-Ամեն ինչ լավ է նոր ակումբում, որովհետև մարզիչը ազատ խոսում է ֆրանսերեն, ուստի հանգիստ շփվում եմ նրա հետ։ Ես նորեկ եմ, դեռ պետք է հարմարվեմ «Արսենալի» մարտավարությանն ու խաղի ռազմավարությանը։

Ես ընտրեցի լոնդոնյան ակումբը, որովհետև այս թիմը շատ հավակնոտ է։ Այստեղ բոլորը երազում են Չեմպիոնների

լիգայի մասին, և ես ուզում եմ օգնել ակումբին վերադառնալ այդ մրցաշար։

ԱՊԼ-ն համարում եմ աշխարհի լավագույն լիգան։ Նոր մրցաշրջանում մեր նպատակը հաղթանակն է Եվրալիգայում։ Մենք ի վիճակի ենք ավելի մեծ հաջողությունների հասնել։ Անկասկած ես հաջողակ կլինեմ «Էմիրեյթսում»,- ասել է Պեպեն։