26.08.2019 12:00

Marca. «Արսենալ»-ի խաղացողը տեղափոխվում է Իսպանիա

Marca. «Արսենալ»-ի խաղացողը տեղափոխվում է Իսպանիա

«Արսենալ»-ի պաշտպան Նաչո Մոնրեալը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Լա Լիգա: Այս մասին հայտնում է Marca-ն: 

33-ամյա խաղացող մոտ է «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ երկամյա պայմանագիր կնքելուն: 

Իսպանացի ֆուտբոլիստի համաձայնագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2020 թվականին: 

Ավելի վաղ Մոնրեալը Իսպանիայում հանդես է եկել «Մալագա»-ի և «Օսասունա»-ի կազմում: