26.08.2019 11:01

Թրամփը Ռուսաստանի պատճառով վեճի է բռնվել G7-ի առաջնորդների հետ

Թրամփը Ռուսաստանի պատճառով  վեճի է բռնվել G7-ի առաջնորդների հետ

Բիառիցում G7 երկրների առաջնորդների գագաթնաժողոցում ամենաբուռն վեճերը հարուցել է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերածնունդի հարցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ արժե Ռուսաստանին ներգրավել Սիրիայի, Իրանի և  այլ հարցերով քննարկումներում, որոնցում Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի:

G7-ի մյուս առաջնորդները պնդում են, որ չկարգավորված ուկրաինական հակամարտության պարագայում Ռուսաստանին հրավիրելը թուլության դրսևորում կլինի:

Ինչպես հաղորդել է Guardian թերթը, միայն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն է պաշտպանել Թրամփին: Սինձո Աբեն չեզոքություն է պահպանել: Ջոնսոնը, Մերկելը, Թրյուդոն և Մակրոնը դեմ են հանդես եկել:

Փոխանցում է BBC-ն: