26.08.2019 11:34

ՆԱՍԱ-ն հետաքննում է, թերևս, տիեզերքում կատարված առաջին հանցագործությունը

ՆԱՍԱ-ն հետաքննում է, թերևս, տիեզերքում կատարված առաջին հանցագործությունը

ԱՄՆ ազգային տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հետաքննում է մի միջադեպ, որը կարող է տիեզերքում կատարված առաջին հանցագործությունը լինել՝ ՄՏԿ-ում ուրշի բանկային հաշիվը կոտրելը:

Ամերիկացի կին աստղագնաց Էնն Մաքքլեյնը խոստովանել է, որ թռիչքի ընթացքում, առանց իր համասեռ զուգընկերոջ գիտության, որի հետ նա ամուսնալուծության գործարք է սկսել, մտել է նրա բանկային հաշիվ: Ընդ որում՝ նա համոզված է, որ որևէ իրավախախտում թույլ չի տվել, տեղեկացնում է New York Times-ը: Նա ասել է, որ պարզապես ցանկացել է համոզվել, որ ընտանեկան բյուջեն կարգին է, և եղած փողը բավարար է հաշիվները վճարելու և իրենց որդուն հոգ տանելու համար, որին ամուսնական զույգը միասին է խնամել:

Օդաչու Մաքքլեյնը և ռազմաօդային ուժերի հետախուզության սպա Սամմեր Ուորդենն ամուսնացել են 2014 թ., իսկ 2018-ին Ուորդենը  ամուսնալուծության դիմում է տվել:

Էնն Մաքքլեյնն ավարտել է Ուեսթ Փոյնթ հեղինակավոր ռազմական ակադեմիան, նրա հաշվին Իրաքում ավելի քան 800 ժամ թռիչք կա՝ որպես ռազմական ինքնաթիռի օդաչու:

Մաքքլեյնը ՄՏԿ-ում անցկացրել է վեց ամիս: Նա ընտրվել էր բացառապես կին աստղագնացներից բաղկացած խմբում՝ այս տարվա մարտի 8-ին բաց տիեզերք դուրս գալու համար: Սակայն վերջին պահին նրա մասնակցությունը չեղարկվել էր. ՆԱՍԱ-ում դա բացատրել էին նրա համար անհրաժաշտ չափսի սկաֆանդր չլինելով:

Փոխանցում է BBC-ն: