26.08.2019 16:41

Իրանի պարտավորությունների կրճատումը ճանապարհ է բացում դիվանագիտության համար

Իրանի պարտավորությունների կրճատումը ճանապարհ է բացում դիվանագիտության համար

Իրանի՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումը և համաձայնագրի մնացած անդամներին երկամսյա ժամկետի տրամադրումը՝ իրենց պարտավորությունների կատարմանն անցնելու համար, հնարավորություն է տալիս խնդիրը լուծելու դիվանագիտական ճանապարհով:

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Ինչո՞ւ ենք մենք դա արել: Որպեսզի ճանապարհ տանք դիվանագիտությանը, քաղաքական գործընթացին և բանակցություններին»,- ասել է Ռոուհանին՝ մեկնաբանելով Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների կրճատումը և պայմանագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետի տրամադրումը:

Ռոուհանին ընդգծել է, որ «մեկ տարի առաջ Թեհրանի դեմ ամենակոշտ պատժամիջոցներն են սահմանվել»:

Չորեքշաբթի Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի որոշումը՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները կրճատելու վերաբերյալ, ժամանակավոր է: Նրա խոսքով՝ եթե պայմանագրի մյուս մասնակիցների հետ երկխոսությունը հաջողությամբ չպսակվի, ապա Թեհրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները:

Փոխանցում է tass.ru-ն: