27.08.2019 12:38

Ռոուհանի. Իրանի քաղաքականությունը չի փոխվի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պահպանման դեպքում

Ռոուհանի. Իրանի քաղաքականությունը չի փոխվի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պահպանման դեպքում

Իրանի ղեկավարությունը չի խմբագրի իր քաղաքական ուղեգիծը, եթե ԱՄՆ-ը չեղյալ չանի երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան պատժամիջոցները չհանվեն: ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն հնարավոր է միայն սահմանափակումները հանելուց հետո: Հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի»,- նախագահ Ռոուհանիի խոսքն է մեջբերում Press TV հեռուստատեսությունը:

Ռոուհանին նաև նշել է, թե «Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ»:

Փոխանցում է tass.ru-ն: