27.08.2019 13:22

Զարիֆ. Ռոուհանիի և Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի վեադարձել միջուկային գործարքին

Զարիֆ. Ռոուհանիի և Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի վեադարձել միջուկային գործարքին

Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Բիարից կատարած այցելության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի և Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի սկսել կատարել միջուկային գործարքի դրույթները»,- Զարիֆի խոսքն է մեջբերում IBIR ընկերությունը:

Փոխանցում է tass.ru-ն: