27.08.2019 14:29

ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Խաչատրյանի տարածքները, նրան մեղադրանք կառաջադրվի

ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Խաչատրյանի տարածքները, նրան մեղադրանք կառաջադրվի

ԱԱԾ-ն այս պահին խուզարկություններ է իրականցնում ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի բնակարաններում, նրան պատկանող տարածքներում, ինչպես նաեւ նրա հետցկապ ունեցող անձանց տարածքներում:

«Խուզարկությունները շարունակվում են, դրանց ավարտից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ եւ դրանից հետո քննչական դեպարտամենտը կներկայացնի  մեղադրանքը:

Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափի վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ ներկայացվելիք մեղադրանքը կլրացվի նաեւ այլ հոդվածներով»,- այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: 

Նա նշել է, որ մինչ այդ Խաչատրյանը որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է ԱԱԾ-ում: