28.08.2019 09:33

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի եւ վերջին տուրից առաջ վերջին տեղում է

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի եւ վերջին տուրից առաջ վերջին տեղում է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ 43-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։

Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ վերջին տեղում է։ Դին Լիրենն առաջինն է՝ 6 միավոր։

Հաղթողի կոչմանը հավակնում են նաեւ 5,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Սերգեյ Կարյակինը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ վերջին տեղում է։