28.08.2019 10:38

Իկարդին հրաժարվում է հեռանալ «Ինտերից»

Իկարդին հրաժարվում է հեռանալ «Ինտերից»

Միլանի «Ինտերի» ղեկավարներն ու թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին հանդիպում են ունեցել օգոստոսի 27-ին։ Իտալական ակումբի ղեկավար Սթիվեն Չժանը հաստատել է, որ ցանկություն ունեն վաճառել խաղացողի տրանսֆերային իրավունքը։

26-ամյա Իկարդին հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ «Ինտերից», եւ իր դիրքորոշումն անփոփոխ է, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

«Ինտերին» մնում է միակողմանի գործողությունների դիմել համապատասխան ֆինանսական կորուստներով։

Իկարդիի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Նապոլին»։