28.08.2019 11:00

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն համաձայնության են եկել

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն համաձայնության են եկել

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխության շուրջ:

Gol-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն Նեյմարի տեղափոխության դիմաց կստանա 160 միլիոն եվրո: «Բարսելոնան» գումարը կվճարի 2 փուլով: Չի բացառվում, որ Իսպանիայի չեմպիոնը գումարի մի մասի փոխարեն գործարքում ընդգրկի Ուսման Դեմբելեի տրանսֆերը:

Աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ն համաձայնել է վաճառել Նեյմարի տրանսֆերն այն բանից հետո, երբ Նեյմարն օգոստոսի 26-ին ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ չի ցանկանում շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում և մտածում է միայն «Բարսելոնա» վերադառնալու մասին: 

«Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության մասին պաշտոնապես կարող է հայտարարել առաջիկա ժամերի ընթացքում: