28.08.2019 11:30

Էրիկ Կանտոնան կստանա ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Էրիկ Կանտոնան կստանա ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան եվրոպական ֆուտբոլում ունեցած ներդրման համար կստանա ՈւԵՖԱ-ի նախագահի ամենամյա մրցանակը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը շնորհվում է 1998 թվականից: Առաջին դափնեկիրը եղել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ (1985-1995) Ժակ Դելորը: 1999, 2015 եւ 2016 թվականներին մրցանակը չի շնորհվել:

2017 թվականին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մրցանակը հանձնեց իտալացի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին, իսկ 2018 թվականին՝ անգլիացի նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմին: