28.08.2019 12:00

Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» մեծ վտանգ են ֆուտբոլի համար

Լա Լիգայի նախագահ. ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» մեծ վտանգ են ֆուտբոլի համար

Իսպանիայի ֆուտբոլային Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն իր դժգոհությունն է հայտնել ՈւԵՖԱ-ի վարած ակումբների ֆինանսական քաղաքականության վերահսկողության աշխատանքների նկատմամբ: Տեբասը կարծում է, որ ՈւԵՖԱ-ն ակնհայտ կողմակալ վերաբերմունք է ցույց տալիս Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ:

«ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» մեծ վտանգ են ներկայացնում եվրոպական ֆուտբոլի համար: Այդ ակումբների սեփականատերերը միլիարդատերեր են, որոնց չի հետաքրքրում շահույթը: Նրանք մեծ գումարներ են ծախսում տրանսֆերային շուկայում, սակայն ՈւԵՖԱ-ն ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ: Արդյո՞ք ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» պահում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Իհարկե ոչ: Այս ամենը հովանավորվում է ՈւԵՖԱ-ի կողմից: 

«Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» պատմություն ունեցող ակումբներ են, և այս ակումբները զարգացնում են ֆուտբոլը, կադրեր են պատրաստում, սակայն ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությանը չեն դիմանում, քանի որ գտնվում են օրինականության դաշտում: Որտեղի՞ց են գալիս այն գումարները, որոնք ծախսում են այս ակումբները: Այս հարցի պատասխանը չի հետաքրքրում ՈւԵՖԱ-ին»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն:

ՊՍԺ-ի սեփականատերը քաթարցի միլիարդատեր, շեյխ Նասեր Ալ-Խելայիֆին է, իսկ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը՝ ԱՄԷ-ից շեյխ Մանսուր Ալ Նահյանը, որի կարողությունը գնահատվում է 22 միլիարդ դոլար: