28.08.2019 12:32

Defensa Central. Զիդանը խնդրել է Կուրտուային փոխել խաղաոճը

Defensa Central. Զիդանը խնդրել է Կուրտուային փոխել խաղաոճը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ թիմի դարպսապահ Տիբո Կուրտուան ավելի հաճախ դուրս գա դարպասից՝ այդպիսով կրճատելով իր ու պաշտպանների միջև եղած տարածությունը:

Այս մասին հաղորդում է Defensa Central-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիացի մասնագետն իր պատկերացումներըն արդեն հայտնել է բելգիացուն՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ խաղային տարրի վրա:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան 2 հանդիպում է անցկացրել, որոնցում նույնքան գոլ է բաց թողել: