28.08.2019 13:58

Իբրահիմովիչ. Եթե պետք լինեմ ՄՅՈՒ-ին, այստեղ եմ

Իբրահիմովիչ. Եթե պետք լինեմ ՄՅՈՒ-ին, այստեղ եմ

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ ԱՊԼ: Հարձակվողն ԱՄՆ էր տեղափոխվել ՄՅՈՒ-ից 2018 թվականին:

«Ես առյուծ եմ, ոչ թե մարդ: Առյուծը դեռ մռնչում է: Ես դեռ հեշտությամբ կարող էի խաղալ Պրեմիեր լիգայում: Եթե պետք լինեմ ՄՅՈՒ-ին, այստեղ եմ: Բայց հիմա ես «Գելաքսիում» եմ, ու դա այն է, ինչի վրա կենտրոնանում եմ:

Ես իմ գործն արել եմ Եվրոպայում: Ինձ դուր է եկել: Ես 33 տիտղոս եմ նվաճել ու հույս ունեմ, կարող եմ այստեղ էլ ինչ-որ բան հաղթել, ու այդ ժամանակ կտեսնենք՝ որտեղ կավարտեմ կարիերաս: Ես հետևում եմ՝ ինչպես է խաղում ՄՅՈՒ-ն: Տեսել եմ «Քրիսթալ-Փելասի» հետ վերջին խաղը, ու եթե նրանք իրացնեին 11-մետրանոցը, այլ խաղ կլիներ»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Վերջին 3 խաղու 37-ամյա ֆուտբոլիստը 6 գոլ է խփել «ԼԱ Գելաքսիի» կազմում՝ դրանցից յուրաքանչյուրում դառնալով դուբլի հեղինակ: