28.08.2019 13:49

Վիկտոր Առուստամյանը՝ ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ

Վիկտոր Առուստամյանը՝ ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ 

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։