28.08.2019 14:28

Զարիֆ. Մերձավոր Արևելքն անվտանգ կլինի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը

Զարիֆ. Մերձավոր Արևելքն անվտանգ կլինի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը

Իրանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը:

Այդ մասին չորեքշաբթի NHK հեռուստաալիքով հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Չափազանց դժվար է տարածաշրջանում ապահովել անվտանգությունը, քանի դեռ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ: Տարաշրջանն ինքը կկայունանա, եթե դադարեն զբաղվել ահաբեկությամբ և տնտեսական պատերազմներով»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳՆ ղեկավարը այցով Ճապոնիայում է: Չորեքշաբթի նա հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և լարվածությունը մեղմելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Նաև համաձայնություն է ձեռք բերվոլ Աբեի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման վերաբերյալ, որը նախատեսվում է սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում, որտեղ տեղի է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան:

Փոխանցում է tass.ru-ն: