28.08.2019 16:07

Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պայմանները

Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պայմանները

Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Թբիլիսիի և Մոսկվայի միջև երկխոսության վերսկսմանը, միայն այդ դեպքում Վրաստանը պատրաստ կլինի շփվելու ՌԴ-ի հետ:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստատեսության եթերում:

«Ռուսաստանի հետ ինչ-որ շփում ունենալու, վերականգնելու համար մենք պետք է հստակ հասկանանք, որ փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի դիրքորոշման մեջ՝ այնպիսի փոքր հարևանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաև անհրաժեշտ է, որ Ռուսաստանը խոստովանի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքի վրա; Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսելու»,- ասսել է Զուրաբիշվիլին:

Նախագահը հիշեցրել է, որ Վարաստանը և Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից:

Փոխանցում է tass.ru-ն: