28.08.2019 17:18

Լիբիայի ափերի մոտ խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավը

Լիբիայի ափերի մոտ խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավը

Լիբիայի ափերի մոտ խորտակվել է անօրինական միգրանտներով լի, դեպի Եվրոպա ուղևորվող նավը: Զոհվել  և անհայտ կորել է առնվազն 40 մարդ, 60-ից ավելին փրկվել են և ափ են վերադարձվել: Լիբիայի առափնյա պաշտպանության հաղորդման համաձայն՝ առայժմ հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել հինգ մարմին:

«Մենք Լիբիայի և Եվրոպայի սահմանները հատելու փորձ անելիս  զոհերի թվի չափազանց տագնապալի աճ ենք նկատում: Այժմ իրավիճակն այսպիսին է՝ վեց-յոթ հոգուց, որոնք այդ երթուղով մեկնում են  եվրոպական ափեր, մեկը զոհվում է: Միջին հաշվով՝ Եվրոպա ժամանողների ընդհանուր թիվը զգալիորեն կրճատվել է, բայց շատերը զոհվում են: Դրա համար էլ հիմա ժամանողների հետ կապված ճգնաժամ արդեն չկա, բայց, միևնույն ժամանակ, կա իսկական մահվան ճգնաժամ:

… ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի՝ փախստականների հարցերով վարչությունը կոչ է անում Եվրամիությանը՝ վերադարձնել որոնողական և փրկարար նավերը»,- նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Չարլի Յակսլին:

Փոխանցում է euronews-ը: