28.08.2019 18:25

ՍԴ-ն 5 օրով երկարաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն 5 օրով երկարաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը հետաձգել է գրավոր ընթացակարգով Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունը:

Հիշեցնենք, որ ի տարբերություն Քոչարյանի պաշտպանների մյուս դիմումների, որոնք կասեցվել էին եւ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ եւ Վետենետիկի հանձնաժողով, այս դիմումի վարույթը չէր կասեցվել, իսկ նիստը նախատեսված էր օգոստոսի 29-ին:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին», - ասված է ՍԴ հաղորդագրությունում: