29.08.2019 09:30

US Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը հաղթանակներ են տարել

US Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը հաղթանակներ են տարել

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել երկրորդ շրջանի հանդիպումների մի մասը:

Սերբ Նովակ Ջոկովիչը 6:4, 7:6, 6:1 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Իգնասիո Լոնդերոյին:

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3:6, 6:2, 6:3, 6:4 հաշվով կամային հաղթանակ է տարել բոսնիացի Դամիր Ջումհուրի նկատմամբ:

Ճապոնացի Կեի Նիսիկորին 6:2, 4:6, 6:3, 7:5 հաշվով հաղթել է ամերիկացի Բրեդլի Կլանին:

Երկրորդ շրջանի մնացած հանդիպումներն անձրևի պատճառով հետաձգվել են: