29.08.2019 10:00

Երեք աստղեր, որոնց հետ ցանկանում է ծանոթանալ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը

Երեք աստղեր, որոնց հետ ցանկանում է ծանոթանալ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նշել է երեք հռչակավոր մարդկանց, որոնց հետ ցանկանում է ծանոթանալ․ լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդա, հոլիվուդյան դերասաններ Ջիմ Քերի եւ Քիանու Ռիվզ։

«Ջորդան, Քերի եւ Ռիվզ։ Հատկապես, դերասաններն ինձ շատ են հետաքրքրում, քանի որ նրանք խորհրդավոր են, ինձ նման չեն։ Նրանց խոսքից եւ հայտարարություններից, վարքից եւ կյանքի ոճից կարելի է եզրակացնել, որ դերասանները այլ կերպ են հասկանում եւ ընկալում կյանքը։ Ես կցանկանայի հանդիպել նրանց հետ եւ զրուցել այդ մասին»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է blic.rs-ը։

Հիշեցնենք, որ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում՝ առաջին շրջանում պարտության մատնելով իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենային։