29.08.2019 11:00

ՊՍԺ-ն համաձայնության է եկել Կեյլոր Նավասի հետ

ՊՍԺ-ն համաձայնության է եկել Կեյլոր Նավասի հետ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հնարավոր է՝ պայմանագիր կնքի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

La Nacion-ը վստահեցնում է, որ ՊՍԺ-ին հաջողվել է համաձայնության հասնել Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահի հետ, և օգոստոսի 29-ին Նավասը կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Նշվում է, որ Կեյլոր Նավասն իր որոշման մասին արդեն հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ Նավասը չի հեռանա Արքայական ակումբից, չնայած այն փաստին, որ թիմի հիմնական դարպասապահը մեկնարկած մրցաշրջանում լինելու է Տիբո Կուրտուան:

Նավասը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին իսպանական «Լևանտեից»: