29.08.2019 11:31

«Յուվենթուս»-ը՝ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող երրորդ մարզական ակումբ

«Յուվենթուս»-ը՝ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող երրորդ մարզական ակումբ

Թուրինի «Յուվենթուս»-ը յուրահատուկ նվաճման է հասել սոցիալական ցանցերից մեկում, հայտնում է Calcio e Finanza-ն:

Իտալական ակումբը շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և դարձել ամենաշատ թվով հետևորդներ ունեցող երրորդ մարզական ակումբը՝ 31.1 միլիոն հետևորդով:

«Յուվենթուս»-ն այս ցուցանիշով զիջում է միայն «Ռեալ»-ին (76.6 միլիոն հետևորդ) և «Բարսելոնա»-ին (76.1 միլիոն հետևորդ):