29.08.2019 12:04

Pogba Out. Երկրպագուները պահանջում են Պոգբայից հեռանալ

Pogba Out. Երկրպագուները պահանջում են Պոգբայից հեռանալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները չեն ցանկանում թիմում տեսնել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազա տանող ճանապարհին ակումբի երկրպագուները «Pogba Out» գրությամբ պաստառներ են փակցրել, որպեսզի այն տեսանելի լինի ֆրանսիացի ֆուտբոլիստին:

Ավելի վաղ մանչեսթերյան թիմի երկրպագուներն «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ռասիստական բնույթի արտահայտություններ էին հնչեցրել Պոգբայի հասցեին: