29.08.2019 12:30

The Guardian. Եվրոպական մի շարք ակումբներ ցանկանում են հրավիրել Ռոխոյին

The Guardian. Եվրոպական մի շարք ակումբներ ցանկանում են հրավիրել Ռոխոյին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Մարկոս Ռոխոն կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, արգենտինացին հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների թիրախում, որոնց թվում են «Մոնակո»-ն, «Մարսել»-ն ու «Միլան»-ը:

Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ուլե_գունար Սուլշերը հույսեր չի կապում 29-ամյա խաղացողի հետ:

Հիշեցնենք, որ Ռոխոն չի գտնվում Մանչեսթերում ու մարզավիճակը պահպանում է արգենտինական «Էստուդիանտես»-ի մարզումների ժամանակ: