29.08.2019 13:00

Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր զամբյուղները

Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր զամբյուղները

Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Առաջին զամբյուղում ընդգրկվել են գործող գավաթակիրը, ԵԼ հաղթողը և ամենաբարձր ցուցանիշով 6 առաջնությունների հաղթողները: Մնացած զամբյուղների կազմը որոշվել է ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում ակումբների գործակիցների համաձայն:Նույն երկրի թիմերը չեն կարող հանդիպել խմբային փուլում։ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ Ռուսաստանի («Զենիթ» և «Լոկոմոտիվ») և Ուկրաինայի («Շախտյոր») ակումբները կբաշխվեն տարբեր խմբերում: