29.08.2019 13:30

US Open. Սերենա Ուիլյամսը 2-րդ շրջանում հաղթել է Մակնելլիին

US Open. Սերենա Ուիլյամսը 2-րդ շրջանում հաղթել է Մակնելլիին

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը US Open-ի երկրորդ շրջանում հաղթել է իր հայրենակցուհի Քեթի Մակնելլիին: 3 սեթում Սերենան առավելության է հասել 5:7, 6:3, 6:1 հաշվով:

Ուիլյամսը 4 կրկնակի սխալ է կատարել, իրացրել 4 բրեյք-փոյնթ՝ 12 հնարավորից: Մակնելլիի ակտիվում 8 էյս է, 10 կրկնակի սխալ և 1 իրացված բրեյք-փոյնթ:

Սերենայի հաջորդ մրցակիցը կլինի Կարոլինա Մուխովա – Սե Շուվեյ զույգի հաղթողը:

ԱՄՆ-ի Բաց առաջնության կանանց մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 7-ին: Անցած մրցաշարում կանանց մենախաղում հաղթեց աշխարհի այժմյան առաջին ռակետ Նաոմի Օսական: Եզրափակչում ճապոնուհին հաղթել էր Սերենա Ուիլյամսին: