29.08.2019 13:56

Զարիֆ. Իրանը ճնշումների և սպառնալիքների պայմաններում չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Զարիֆ. Իրանը ճնշումների և սպառնալիքների  պայմաններում չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի չի կարող բանակցել ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնի կողմից պատերազմ հրահրելու և տնտեսական ճնշումների պայմաններում:

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Կուալա-Լամպուրում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեզ համար անհնար է շփման մեջ մտնել Վաշինգտոնի հետ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել պատերազմի հրահրումը և իրանական ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկությունը»,- Զարիֆի խոսքն է մեջբերում Reuters-ը:

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքին «դեպի բանակցություններ տանող տոմս է»:

Փոխանցում է tass.ru-ն: