29.08.2019 15:04

Էրդողանը չի բացառում ռուսաստանյան նորագույն կործանիչներ գնելու տարբերակը

Էրդողանը չի բացառում ռուսաստանյան  նորագույն կործանիչներ գնելու տարբերակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կքննարկի ռուսաստանյան Су-35 և Су-57 կործանիչներ գնելու հնարավորությունը, եթե իր երկրին չհաջողվի ձեռք բերել ամերիկյան F-35, հաղորդել է Daily Sabah-ը:

«Թուրքիան շուկա չէ F-35 ռազմական օդանավերի վաճառքի համար, այլ դրա արտադրողներից մեկն է,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ վերադառնալով Ռուսաստան կատարած ուղևորությունից:- Եթե ԱՄՆ-ը չմատակարարի F-35, ապա Թուրքիան անպայման, որպես այլընտրանք, կդիտարկի ռուսաստանյան Су-35 և Су-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը»:

Վաշինգտոնը նախկինում բազմիցս Անկարային սպառնացել է պատժամիջոցներով, ինչպես նաև Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչ-ռմբարկուների ստեղծման ծրագրից՝ Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 զենիթահթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով: ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարող է C-400 համակարգերն օգտագործել F-35-ի մասին տեղեկություններ ստանալու համար: Բացի այդ, Վաշինգտոնը նշում է, որ C-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:

Փոխանցում է Interfax-ը: