29.08.2019 16:59

Իրան.Կիբեռհարվածը ոչնչացրել է Իրանի տվյալների բազան

Իրան.Կիբեռհարվածը ոչնչացրել է Իրանի տվյալների բազան

ԱՄՆ հատուկ ծառայությունների մշակած կիբեռհարվածի արդյունքում ոչնչացել է իրանական տվյալների բազան, որի օգնությամբ Իրանի զինվորականները ծրագրում և իրականացնում էին հարձակումները արտասահմանյան նավթատար լցանավերի վրա, տեղեկացրել է New York Times-ը:

Բացի այդ, ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրանը ժամանակավորապես զրկվել է Պարսից ծոցում գաղտնի բեռնափախադրումներ իրականացնելու հնարավորությունից: Նաև վնաս է հասցվել կոմյուտերային համակարգերին, որոնց օգնությամբ իրանցի զինվորականները համակարգում էին իրենց գործողությունները:

Գրոհը տեղի է ունեցել հունիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմի մի քանի անդամներ կասկածում էին, թե գործողության արդյունքը կարդարացնի դրա ծախսերը, սակայն այդ արդյունքը բավարարել է Վաշինգտոնում բոլորին. ժամանակավորապես խափանվել են իրանական հետախուզության աշխատանքը և համակարգումը  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների միջև:

Փոխանցում է BBC-ն: