29.08.2019 22:43

Վիրջիլ վան Դեյկը ճանաչվեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Վիրջիլ վան Դեյկը ճանաչվեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մոնակոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունն ու հայտնի դարձան նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողները, ըստ դիրքերի:

Բացի այդ պարզ դարձավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը: Կոչման համար պայքարում էին «Բարսելոնա»-ի ու «Յուվենթուս»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Մրցանակը բաժին հասավ հոլանդացի պաշտպանին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ ՉԼ-ի հաղթող և Անգլիայի փոխչեմպիոն: