30.08.2019 00:51

«Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիրը զիջեց «Դյուդելանժ»-ին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիրը զիջեց «Դյուդելանժ»-ին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր «Դյուդելանժ»-ին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով, սակայն քանի որ Երևանում կայացած խաղը նույնպես ավարտվել էր նույն հաշվով, բայց մեր թիմի հաղթանակով հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին և հերթը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին:

Ֆուտբոլային վիճակախաղում ավելի դիպուկ գտնվեցին լյուքսեմբուրգյան թիմի ֆուտբոլիստները:

Ցավոք, «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը զիջում է փորձառու մրցակցին:

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, պատասխան խաղ

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (լրացուցիչ ժամանակ՝ 0։0, 11մ՝ 5։4), (առաջին խաղ՝ 1։2)

Դանել Սինանի, 48, 11մ, 72 - Մաիլսոն Լիմա, 24

Չիրացրած 11մ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»), 21

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան (Իլյա Անտոնով, 84), Գոռ Մալաքյան (Պետրոս Ավետիսյան, 56), Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ (Զաքարիա Սանոգո, 105), Անտոն Կոբյալկո (Լուիս Օգանա, 75)։