30.08.2019 14:09

Իրանը խոստովանել է, որ արբանյակի արձակումը ձախողվել է

Իրանը խոստովանել է, որ արբանյակի արձակումը ձախողվել է

Արբանյակ տեղափոխող իրանական կրող հրթիռը պայթել է հենց երկրի հյուսիսում՝  Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանից մեկնարկի պահին, հայտարարել են իրանցի և ամերիկացի պաշտոնյաները:

Առաջինն անհաջող արձակման մասին  գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով  Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները:

Իրանում մի քանի ժամ չեն հաստատել  ո՛չ հրթիռի արձակման փորձի, ո՛չ էլ դրա ձախողման մասին լուրը, թեև օգոստոսի 13-ին Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի-Ջահրոմին հայտարարել էր, որ արձակման է պատրաստվում ևս մի արբանյակ՝ «Նահիդ-1»:

Մի քանի ժամ անց Իսլամական Հանրապետության տիեզերական գործակալության անանուն աղբյուրը Reuters գործակալությանը հաստատել էր, որ իսկապես պայթել է արբանյակ տեղափոխող կրող հրթիռը:

ԱՄՆ-ը կասկածում է, թե Իրանը իր տիեզերական ծրագիրն օգտագործում է՝ քողարկելու համար բալիստիկ հրթիռների մշակումները:

Փոխանցում է BBC-ն: