30.08.2019 14:34

Ալմոդովարը «Ոսկե առյուծի» դափնեկիր է

Ալմոդովարը «Ոսկե առյուծի» դափնեկիր է

Վենետիկի կինոփառատոնի պատվավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար, հանձնվել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարին:

Շեշտվել է, որ նա այդ մրցանակին արժանացել է «ողջ կյանքում ունեցած նվաճումների համար»:

Կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ալբերտո Բարբերան Ալմոդովարին անվանել է «Բունյուելից հետո՝  ամենամեծ ու ամենաազդեցիկ իսպանացի ռեժիսորը»:

Փոխանցում է euronews-ը: