02.09.2019 13:00

Քննիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. Ա1+

Քննիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. Ա1+

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: 

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ա1+»-ին ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունը ստուգելու համար։

Ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն. վերջիններս հորեղբոր որդիներ են։