02.09.2019 14:44

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

«Ինձ համար մեծ պատիվ էր ու, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն՝ ծառայելու մեր երկրի շահերին՝ որպես Վրաստանի վարչապետ: Ես եղել և մնում եմ «Վրացական երազանքի» (իշխող կուսակցության) անդամ և մեր երկրի նվիրյալ զինվորը»,- Facebook-ի իր էջում գրել է Բախտաձեն:

Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Գերորգի Կվիրիկաշվիլիին՝ վարչապետի պաշտոնում նրա կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություն է մաղթել կառավարության հաջորդ ղեկավարին: Բախտաձեն խոստացել է իր հրաժարականի պատճառների և  վարչապետի պաշտոնում կատարած աշխատանքի մասին ավելի մանրամասն պատմել լրատվամիջոցներին:

Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2018 թ. հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը:

Փոխանցում է tass.ru-ն: