03.09.2019 12:05

ՍԴ-ն քննում է Քոչարյանի փաստաբանի դիմումը

ՍԴ-ն քննում է Քոչարյանի փաստաբանի դիմումը

Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով ընթանում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Նիստը մեկնարկել է ժամը 11-ին:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանը ՍԴ է դիմել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Նիստը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն, վերջին պահին հետաձգվել է: