03.09.2019 14:22

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին. Հետք

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին. Հետք

Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին« Հետքի» հարցին ի պատասխան ասել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:  

Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին:

Դատավոր Դանիբեկյանը, սակայն, Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ չի նշանակել, այլ միանգամից նիստ է նշանակել բուն գործով: