03.09.2019 15:08

«Վրացական երազանքը» ներկայացրել է վարչապետի նոր թեկնածուին

«Վրացական երազանքը» ներկայացրել է վարչապետի նոր թեկնածուին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳՆ ղեկավար Գերոգի Գախարիայի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Գախարիան այդ պաշտոնում պետք է փոխարինի կառավարության արդեն նախկին ղեկավար Մամուկա Բախտաձեին, որը նախորդ օրը հրաժարական է ներկայացրել:

Գախարիան կառավարության ամենահեղինակավոր անդամներից էր: Նրա վարկանիշը մի քիչ ընկել էր՝ վրացական խորհրդարանի ամբիոնից Պետդումայի պատգամավորի ելույթի շուրջ ծագած սկանդալի պատճառով: Այն ժամանակ ոստիկանությանը և հատուկ նշանակության ուժերին մեղադրեցին Թբիլիսիում  ցուցարարներին ծեծելու և անհամաչափ ուժ կիրառելու մեջ: Գախարիայի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն էր:

Փոխանցում է euronews-ը: